Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ֆյուրերիկը որոշել է ֆյուրեր դառնալ, մենք «ո՛չ» պիտի ասենք փնթի բռնապետությանը

Ֆյուրերիկը որոշել է ֆյուրեր դառնալ, մենք «ո՛չ» պիտի ասենք փնթի բռնապետությանը
25.06.2025 | 17:05

Փաշինյանի հեղինակած և ընդդիմությանը վերագրվող «հեղաշրջման պլանը» ցնորք է:

Փաշինյանը դրանով ճգնում է լեգիտիմացնել Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ գործած ապօրինությունները և ճանապարհ հարթել նոր ռեպրեսիաների համար:

Փաշինյանի ֆանտազիան վերջին յոթ տարիներին ակնհայտ ռեգրես է ապրել, այլապես նա կարող էր ավելի «հանճարեղ» պլան երկնել:

Ֆյուրերիկը որոշել է ֆյուրեր դառնալ, մենք «Ո՜չ» պիտի ասենք փնթի բռնապետությանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ